top of page
Amar.jpg

Ֆեդերացիայի անդամների կողմից առաջարկվող թեժ առաջարկները

Բարի գալուստ Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի ինտերնետային կայք

Տուրիզմի միացյալ ֆեդերացիան հիմնադրվել է 2024 թվականին, գործունեությունը սկսել է 2024 թվականի հուլիսի 25 - ից։

Ֆեդերացիայի թիմը հուսով է, որ այն, ինչ սկսվեց որպես յոթ տեսլական ունեցողների ազնիվ նպատակ, կդառնա շարժում, որը կվերափոխի զբոսաշրջության ոլորտը։ Տուրիզմի միացյալ ֆեդերացիան նպատակ ունի ստեղծել նոր մտածելակերպ հայկական զբոսաշրջային միջավայրում:

ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

1. Լուծել ոլորտի խնդիրները

Նպատակը զբոսաշրջային բիզնեսները համախմբելն է՝ սկսած փոքր տեղական տուրօպերատորներից մինչև խոշոր հյուրանոցային ցանցեր՝ խնդիրները վեր հանելու և  լուծելու համար։

2. Հետևել միտումներին

Զբոսաշրջության աշխարհը արագ փոփոխվում է՝ կայուն զբոսաշրջության, թվային մարքեթինգի և անհատականացված փորձառությունների նոր միտումներով։ ՏՄՖ-ն նպատակ ունի ստեղծել հետազոտական թիմեր, որոնք կուսումնասիրեն համաշխարհային միտումները՝ իրենց անդամներին մրցունակ դարձնելու համար։

3․ Ստեղծել առողջ մրցակցություն

Ֆեդերացիան քաջալերում է որակը, այլ ոչ թե միայն ցածր գները։ Այն նպատակ ունի ստեղծել մրցանակներ և սերտիֆիկատներ, որպեսզի խրախուսի ընկերություններին ձգտել բարձրորակ ծառայությունների ստեղծմանը: Համոզված ենք, որ առողջ մրցակցությունը ամբողջ ոլորտը առաջ կշարժի, օգտակար կլինի ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների համար։

Գործունեություն

15 նոյեմբերի 2024

Տեղի ունեցավ «Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկությունները» թեմայով դասընթացը

1000003885.jpg

Սույն թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի և ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնի կողմից կազմակերպված «Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկությունները» թեմայով դասընթացը, որին մասնակցեցին Ֆեդերացիայի անդամ 28 կազմակերպություններ:

Դասընթացն անցկացվեց ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր ունեն մեծ փորձ և խորը գիտելիքներ իրենց ոլորտում։ Քննարկվեցին 2025թ. հունվարի մեկին ուժի մեջ մտնող հարկային օրենսդրական փոփոխությունները, ոլորտի հարկային հսկողությունը: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ:

02 նոյեմբերի 2024

Մասնակցել ենք Imex America զբոսաշրջային համաշխարհային էքսպոյին

1000005532.jpg

Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան, ի դեմս համահիմնադիր, խորհրդի անդամ Աննա Բինայանի, հոկտեմբերի 7-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մասնակցել է Imex America զբոսաշրջային համաշխարհային էքսպոյին՝ ներկայացնելով Ֆեդերացիան միջազգային հարթակում։

Նորություններ

Ֆեդերացիայի նոր անդամները

57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page